Աղոթք, որպեսզի ամեն բան անենք` որպես թե Աստծո համար
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Scotty Smith About Sanctification & Growth
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
- Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց. Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։ Կող. 3:23-24
Թանկագին Տեր Հիսուս, ես սկսում եմ այս օրը՝ խորապես երախտապարտ լինելով քո արդեն ավարտած գործի և իմ սրտում քո անընդհատ փրկագնող և երբեք չդադարող աշխատանքի համար: Դու երբեք չես ննջում. Դու երբեք չես քնուն: Եվ Դու մեզ ոչ միայն քուն ես տալիս,այլ նաև տալիս ես քնի մեջ: Դու ես միակ պատճառը, որ մի Օր ես ազատ կլինեմ ամեն մեղքից և այնքան սքանչելի ու սիրող կլինեմ, որքան Դու (1 Հով. 3:1-3): Բե՜ր այդ Օրը:
Օ՜, սա ինձ հսկայական հույս է տալիս՝ կենսատու, ազատագրող, օծող հույս, որն առաջանում է, երբ ես սկսում եմ իմ օրը: Դա է պատճառը, որ Պողոսի հանդիմանությունն այս Թղթում ավելի շատ համբույրի է նման, քան՝ քացու: Ես ուզու եմ ամեն ինչում ավելի սրտանց աշխատել խաչի վրա Քո ավարտած գործի, աշխարհում քո ներկա աշխատանքի և նոր երկնքում և երկրում քո ապագա աշխատանքի պատճառով: Նույնիսկ հավիտենության մեջ Դու կհովվես և կառաջնորդես մեզ դեպի կենդանի ջրի աղբյուրները (Հայտ. 7:17): Ոչ ոք երբեք չի զրկվի Քեզ ծառայելուց, Տե՜ր Հիսուս:
Հետևաբար, ահա իմ ճիչը: Շարունակիր ազատել ինձ բաներից, որոնք անում եմ մարդկանց հավանության, մարդկանց հանդեպ վախից, կամ մարդկանց վրա իշխանություն ձեռք բերելու համար: Ես աշխատում եմ Քեզ համար, Տե՝ր Հիսուս, ոչ թե զուտ մարդկանց համար: Ազատիր ինձ, որպեսզի ամեն բան քեզ համար անեմ. եթե նշեմ մի քանիսը, ապա՝ սիրեմ կնոջս առանց մանիպուլյացիայի, անեմ իմ աշխատանքը առանց ինքնագովման և ծառայեմ քո ժողովրդին առանց անիրատեսական սպասումների:
Ինչպես եմ ես Քեզ փառաբանում, Տե՝ր Հիսուս, որ ավետարանն ամեն տեսակի վաստակի, արժանիքների, Աստծո հետ շահ փնտրող հարաբերություների վերջն է: Ես աշխատում եմ Քեզ համար, որովհետև սկզբում Դու աշխատեցիր ինձ համար: Ինչպիսի խոնարհեցնող, ապշեցուցիչ և զարմանալի ճշմարտություն: Ես ծառայում եմ Քեզ, որովհետև Դու երբևէ ապրել ես ինձ ծառայելու համար՝ որպես իմ փաստաբան և բարեխոս: Իսկապես, ես սիրում եմ Քեզ, որովհետև Դու սկզբում սիրեցիր ինձ և Քո անձը տվեցիր որպես իմ մեղքերի փրկագին: Դու ես միշտ առաջինը և վերջինը՝ Ալֆան և Օմեգան:
Ես ժառանգություն կստանամ միայն քո՝ ոչ թե իմ ավարտած գործի համար: Եվ եթե որևէ պարգև կամ թագ ստանամ, դրանք կնետվեն Քո ոտքերի մոտ՝ տալով պատիվը Նրան, Ով արժանի է դրան: (Հայտ. 4:10): Այնպես որ ամեն Ամենը, որ ես աղոթում եմ, Քո կատարյալ , փառավոր անունով է: